Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Համայնքային ընդդիմադիր ղեկավարները մտածելու ու լարվելու իրական պատճառներ ունեն

Համայնքային ընդդիմադիր ղեկավարները մտածելու ու լարվելու իրական պատճառներ ունեն
25.09.2025 | 16:21

Երևանում և հարակից տարածքներում տեսանելի՝ տրանսպորտային ու ոչ տեսանելի՝ ուժայինների տեսախցիկների գերխիտ քանակի պայմաններում Փարաքարի համայնքապետի սպանության՝ առնվազն իրականացնողներին հայտնաբերելը ժամերի հարց պետք է լիներ, մինչդեռ, որևէ մեկը դեռ չի հայտնաբերվել:

Միգուցե չի էլ հայտնաբերվելու՞: Սահմանադրական հանրաքվեն ու 2026-ի ընտրությունները վկա:

Կարծում եմ՝ համայնքային ընդդիմադիր մյուս ղեկավարները մտածելու ու լարվելու իրական պատճառներ ունեն:

Ի դեպ, լարվելու բան պետք է ունենան նաև ՀՀ-ի նախկին երեք նախագահները, որոնց գործող վարչապետը իր ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկում մեղադրեց օկուպանտ լինելու մեջ, իսկ դա նշանակում է, որ շատ իրատեսական է, որ վաղը Ալիևի պահանջով միջազգային տրիբունալ ստեղծվի՝ հղում անելով, որ հենց ՀՀ-ն է ընդունում, որ մինչև 2022-ը ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, հետևաբար՝ ագրեսոր երկիր է, իսկ նրա ղեկավարները պետք է պատժվեն դրա համար:

Ոմանք թերահավատորեն կվերաբերվեն նման սցենարին. ճիշտ նույն կերպ թերահավատ, ինչպես նրանք վերաբերվում էին են 2018-ից մեր կողմից ներկայացված սցենար-կանխատեսումներին, որոնք հատ-հատ, ցավոք, իրականություն դարձան:

Նիկոլը կորցնելու բան չունի. նա մինչև վերջ գնալու է, քանի որ իր համար գինը այս ամենի անհատապես շատ մեծ է: Մնաց, որ մյուս շրջանակները պատրաստ լինեն գնալու մինչև վերջ. ի դեպ, իրավիճակը գլխիվայր փոխելու ռեալ շանս կա:

Մի բան էլ. երբ սա հասկացավ, որ իր և իր անձի մասով պլանների իրականացումը շեղումներ է տալիս Անկարայի, Բաքվի կամ «Արևմուտքի» մասով, իրավիճակը շատ արագ փորձելու է փոխել ու ՀՀ-ն վաճառել ՌԴ-ին:

Դեռևս էս է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ